Երեւանում, դեկտեմբերի 22-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները  Խաղաղ Դոնի փողոցի թիվ 31 շենքի մոտից բերման են ենթարկել 18-ամյա մի երիտասարդի, ով դեկտեմբերի 21-ից հետախուզվում էր ծեծի մեղադրանքով:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նույն օրը, ժամը 11.00-ին, ոստիկանության Արմավիրի մարզային վարչություն է ներկայացել 26-ամյա մի երիտասարդ, ով նոյեմբերի 14-ից հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով:

Նույն օրը, ժամը 15.20-ին, ոստիկանության ծառայողները Չարենցավան քաղաքի զբոսայգուց բերման են ենթարկել Սեւան քաղաքի 25-ամյա մի բնակչի, ով հոկտեմբերի 5-ից հետախուզվում էր խարդախության  մեղադրանքով:

Բացի այդ, ոստիկանության Գյումրիի բաժնի ծառայողները  Գյումրիի Լալայան փողոցի մի շենքից բերման են ենթարկել 53-ամյա տղամարդու, որը դեկտեմբերի 15-ից հետախուզվում էր առանց  իրացնելու նպատակի թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքով: