Ռումինիայի չեղարկված նախագահական ընտրությունների ռուսամետ ֆավորիտ Կալին Ջորջեսկուն ուրբաթ օրը հայտարարել է իր թեկնածությունը առաջադրելու համար՝ կասկածների ֆոնին, որ իրեն թույլ կտան առաջադրվել, հաղորդում է Reuters-ը:
Ռումինիայի բարձրագույն դատարանը չեղյալ է համարել քվեարկությունը դեկտեմբերին անցկացված ընտրությունների երկրորդ փուլից երկու օր առաջ՝ վկայակոչելով Ջորջեսկուի օգտին ռուսական միջամտության մասին մեղադրանքները, որոնք Մոսկվան հերքել է:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի անդամները Ռումինիայում չեղարկված ընտրություններն անվանել են ցայտուն օրինակ այն բանի, թե ինչպես են եվրոպական կառավարությունները ճնշում ազատ խոսքն ու քաղաքական հակառակորդներին։
Ջորջեսկուն ուրբաթ ներկայացրեց իր թեկնածությունը Կենտրոնական ընտրական բյուրոյին, ինչը անհրաժեշտ քայլ էր կրկնվող ընտրություններից առաջ, այն նույն ժամանակ, երբ մի քանի հարյուր կողմնակիցներ սկսել են ծածանել դրոշներն ու վանկարկել նրա անունը:
«Մենք միասին աջակցում ենք Թրամփ-Վենսի վարչակազմին՝ հանուն մեր ընդհանուր արժեքների, առանձնապես՝ խաղաղության, ժողովրդավարության և ազատության», - ասել է Ջորջեսկուն լրագրողներին՝ զգուշացնելով, որ իր թեկնածությունը արգելափակելու փորձը ձախողվելու է։
«Ամբողջ աշխարհը հետևում է Ռումինիային»,- հավելել է նա։
Եթե ընտրական բյուրոն ընդունի նրա առաջարկը, այն, ամենայն հավանականությամբ կվիճարկվի Գերագույն դատարանում:
Ջորջեսկուի ննկատմամբ հարուցված է վեց քրեական մեղադրանք, դրանց թվում՝ ֆաշիստական կազմակերպության անդամությունն ու քարոզարշավի ֆինանսավորման մասին կեղծ տեղեկություններ տարածելը։ Նա հերքում է բոլոր իրավախախտումները: Դատարանը հնարավոր հայցերի վերաբերյալ որոշում պետք է ընդունի մինչև մարտի 19-ը:





























