Ռուսական ֆոնդային շուկան պատժամիջոցների հնարավոր խստացման մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունից հետո սկսել է անկում ապրել, գրում է «Коммерсантъ»-ը։

Մոսկվայի բորսայի ինդեքսը 3235-ից իջել է մինչև 3176,9 կետի (-1,01%)՝ ըստ Մոսկվայի ժամանակով 18:10-ի առևտրի տվյալների։ Ուրբաթ օրվա ընթացքում այն ​​բարձրացել է, հասնելով մինչև 3249 կետի։ 

Ռուսական առևտրային համակարգի ինդեքսն այս պահին կազմել է 1122,3 կետ (–0,55%)։

Սբերբանկի բաժնետոմսերը էժանացել են 0,37%-ով՝ հասնելով 314 ռուբլու՝ մեկ բաժնետոմսի համար։ ՎՏԲ-ի արժեթղթերի գինը նվազել է 1,78%-ով՝ հասնելով 89,57 ռուբլու՝ մեկ բաժնետոմսի համար:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ դիտարկում է Ռուսաստանի դեմ լրացուցիչ «լայնածավալ» պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը։