ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը լրագրողներին հայտարարել է, որ առաջվա պես հավատում Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցություններին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստակամությանը։
Ես հավատում եմ: Ես առաջվա պես հավատում եմ Պուտինին: Հիմա նրանք, իհարկե, շատ ուժեղ ռմբակոծում են Ուկրաինան։ Եվ ինձ համար իրականում հիմա ավելի դժվար է փոխգործակցել Ուկրաինայի հետ։ Նրանք ոչ մի հաղթաթուղթ չունեն։ Եվ ինչպես գիտեք, հաջորդ շաբաթ մենք հանդիպում ունենք Սաուդյան Արաբիայում, ասել է Թրամփը։
«Իսկ ինչ վերաբերում է համաձայնագրին, այդ առումով ինձ համար գուցե ավելի հեշտ է Ռուսաստանի հետ գործ ունենալ, քան Ուկրաինայի, քանի որ նրանք ինչ-ինչ հաղթաթղթեր ունեն։ Բայց հիմա, իհարկե, նրանք ռմբակոծում են Ուկրաինան, և ես նրանց շատ պարզ հայտարարեցի, որ դա անհնար է անել, քանի որ մենք փորձում ենք օգնել իրենց։ Ուկրաինան նույնպես պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ»,- հավելել է Թրամփը։





























