Հայաստանը փոխհատուցում կվճարի եւս հինգ ընտանիքների, որոնք վտարել են իրենց տներից Երեւանի կենտրոնում էլիտար շենքեր կառուցելու համար: Նման վճիռ է կայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանը` սահմանելով, որ խախտվել են այդ անձանց սեփականության իրավունքը:

Խոսքը Բուզանդի եւ Պուշկինի փողոցների նախկին բնակիչների մասին է, որոնք 2004-2005 թվականներին դարձել են «պետության կարիքների զոհեր»:

Բյուզանդի 25 հասցեում բնակվող Սեդրակ Բաղդասարյանի, Լեւոն Քասիբյանի եւ Գրիգորի Քասիբյանի ընտանիքներին կառավարությունը բնակարան կհատկացնի իրենց քանդված տների տեղում կառուցված բազմահարկ շենքում: Իսկ Բյուզանդի 15 եւ Պուշկին 34 հասցեներում բնակվող Աշոտ Պողոսյանին ու Իրինա Եդիգարյանին գումարային փոխհատուցում` համապատասխանաբար 45 եւ 29,5 հազար եվրոյի չափով:

Հայաստանի կառավարությունը պարտավոր է կատարել Եվրադատարանի որոշումները երեք ամսվա ընթացքում: