Հայաստանից օրական արտահանվում է 120-130 տոննա խաղող եւ բանջարեղեն: Այդ մասին այսօր` դեկտեմբերի 23-ին հայտարարեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Նրա խոսքով` հունվարից կսկսի նաեւ կաղամբի եւ կարտոֆիլի արտահանումը: Նախարարը կոչ արեց կաղամբ պահուստավորած գյուղացիներին չանհանգստանալ, քանի որ նրանց արտադրանքի արտահանման գործընթացները կսկսեն ծխաղողի եւ բանջարեղենի արատահանման գործընթացի ավարտից հետո:
Ըստ գյուղնախարարության պաշտոնական տեղեկատվության` 2011 թ. արտադրվել է 229 հազ. տոննա խաղող, նախորդ տարվա 223 հազ. տոննայի համեմատ: Խաղողի մթերումները կազմել են 129 հազ. տոննա, կամ արտադրված խաղողի 56 %-ը: Վերամշակող ընկերությունների կողմից խաղողի 1 կիլոգրամը գնվել է միջինը 132 դրամով, նախորդ տարվա 124.4 դրամի դիմաց:




























