Հայաստանում 2011 թ. ցորենի բերքը կազմել է մոտ 222 հազ. տոննա, իսկ գարունը` 170 հազ. տոննա: Այդ մասին այսօր` դեկտեմբերի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
Նախորդ տարվա համեմատ` ցորենի բերքն ավելի է 30 %-ով, իսկ գարունը` 44%-ով:
Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների` Հայաստանում ցորենի ամենաբարձր բերք վերջին տասամյակում ստացվել է 2007 թ.` 254 հազ. տոննա, իսկ ամենացածրը` 2006 թ.` 146 հազ. տոննա:
Հացահատիկի բերքն ապահովում է հանրապետության պահանջարկի 37-40 %-ը, սակայն նախատեսվում է մինչեւ 2020 թ. ինքնաբավության աստիճանը հասցնել մինչեւ 60%-ի:




























