Կիեւի բողոքարկիչ դատարանը ուժի մեջ է թողել Պեչորայի շրջանային դատարանի որոշումը,  ըստ որի էլ Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն այժմ պատիժ է կրում: Նման որոշում դատարանը կայացրել է դեկտեմբերի 23-ին` ուսումնասիրելով Յու. Տիմոշենկոյի եւ նրա փաստաբանների բողոքը, գրում է «Ինտերֆաքս»- ը:

Հիշեցնենք, Պեչորայի շրջանային դատարանը 2011թ. հոկտեմբերի 11-ին Յու. Տիմոշենկոյին 7 տարվա ազատազրկման է ենթարկել` 2009թ. Ռուսաստանի հետ գազային պայմանագրեր ստորագրելիս լիազորությունները գերազանցելու համար: