Մոսկվայում հարձակում է կատարվել ինկասատորների վրա: Կողոպտիչները տարել են 200 մլն ռուբլի (մոտ 6,7 մլն դոլար) գումարով պայուսակը:

Հարձակումը տեղի է ունեցել կեսօրին, Սադովնիչեսկայա փողոցի վրա:

Ինչպես հայտնել են իրավապահ մարմիններից, հանցագործները սպառնացել են ինկասատորներին զենքով եւ մի քանի անգամ կրակել են: հարձակվողները թաքնվել են ոսկեգույն Volvo S60 մակնիշի ավտոմեքենայով: Ոստիկանությունը որոնում է հանցագործներին, հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան»: