Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումից հետո թուրքերը փորձում են հակազդեցություն ցույց տալ՝ նույնիսկ ձեւական կերպով մեքենայի ապակիները կոտրելով եւ իբր ավտոմեքենաներ այրելու պատրաստականությամբ։
Նման դեպքերից մեկը տեղի է ունեցել Թուրքիայի Այթափ քաղաքում, որտեղ, ինչպես պնդում են թուրքական լրատվամիջոցները, 4 երիտասարդներ, որպես պատասխան Ֆրանսիային` փորձել են ֆրանսիական մակնիշի 4 մեքենա այրել, սակայն ոստիկանությանը հաջողվել է համոզել երիտասարդներին հրաժարվել այդ քայլից։
Թուրքերի մյուս շոուն Գերմանիայում է տեղի ունեցել, որտեղ մի քանի թուրք ներգաղթյալներ Ֆրանսիայի դեմ իրենց բողոքը հայտնում են ֆրանսիական արտադրության մի հին մեքենայի ապակիները կոտրելով՝ «հերոսաբար» դիրքավորվելով տեսախցիկի առաջ։




























