Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների հեռացրել է աշխատանքից Ժանաոզենում տեղի ունեցած անկարգությունների համար, այդ թվում իր փեսա Թիմուր Կուլիբաեւին:
Դեկտեմբերի 22-ի երեկոյան նախագահն անսպասելիորեն ժամանել է Աքթայ (Մանգիաստուսկ շրջանի կենտրոն, որի մեջ է մտնում Ժանաոզեն), որտեղ մի քանի օր է, ինչ շարունակվում էին ցույցերը, եւ այնտեղ հայտարարություն է արել մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներին աշխատանքից հեռացնելու մասին: Հեռացվել են շրջանի նահանգապետը եւ ընկերության ղեկավարները, որտեղ տեղի է ունեցել ելույթը, ինչպես նաեւ պետական «Սամրուք-Կազընա» հիմնադրամի ղեկավար Թիմուր Կուլիբաեւին, ով նախագահի փեսան է:
Նրա կողմից ղեկավարվող հիմնադրամը պետության անունից ղեկավարում է ընկերություններում եւ բանկերում ունեցած մասնաբաժինները, ընդհանուր առմամբ 78,5 միլիարդ դոլար եւ երաշխավորում է երկրի ՀՆԱ-ի 53 տոկոսը: Կուլիբաեւը` նախագահի միջնեկ դստեր Դինար Նազարբաեւի ամուսինն է, եւ նրա հետ միասին զբաղեցնում է Forbes–ի ցուցակում 938-րդ տեղը` 1,3 միլիարդ դոլար եկամուտով, գրում է «Պոլիտ.ռուն»:
Նրան աշխատանքից հեռացնելը չափազանց անսպասելի էր, նախագահի քաղաքական խորհրդական Էրմուհամեթ Էրտիսբաեւը չի բացառել, որ նախագահի փեսան «կարող էր ինքը խնդրել, որ իրեն հեռացնեն»:
Հիշեցնենք, որ զանգվածային անկարգությունների հետեւանքով Ղազախստանում զոհվել է 16 մարդ, նրանցից 15-ը Ժանաոզենում, եւս մեկը` Շետպի երկաթուղային կայանում:




























