Երկու ականապատված ավտոմեքենաներում, որոնց պայթեցվել են այսօր` դեկտեմբերի 23-ին, Դամասկոսում, կցված են եղել «Ալ-Կաիդայի» հանգուցյալ ղեկավար Ուսամա Բեն Լադենի նկարները: Այդ մասին հաղորդում է The Guardian–ը:
Այդ հաղորդագրությունը փաստացի հաստատում է սիրիական իշխանությունների այն ենթադրությունները, որ ահաբեկչությունները կազմակերպվել է «Ալ-Կաիդա»-ի կողմից:
Վերջին տեղեկություններով, որոնք հաղորդել են սիրիական հեռուստաընկերությունները, երկու ահաբերկչությունների զոհերի թիվը հասնում է 40-ի, 100 հոգի ստացել են մարմնական վնասվածքներ: Ավելի վաղ տեղեկություններ կային 30 զոհվածների եւ 55 վիրավորների մասին:
Սիրիայի փոխարտգործնախարար Ֆեյսալ Մեքդադը Արաբական երկրների լիգայի դիտորդական առաքելություն կատարող խմբի հետ հանդիպման ժամանակ նշել է, որ ահաբեկչությունները հաստատում են սիրիական իշխանությունների հայտարարությունն այն մասին, որ անկարգությունները ահաբեկիչների ձեռքի գործն են: «Մենք այդ մասին ասում էինք ամենասկզբից»,-շեշտել է նա, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:




























