ՆԱՏՕ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Ռոգոզինը նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հրամանով նշանակվել է փոխվարչապետ: Նա համակարգելու է ռազմաարդյունաբերական համալիրը, մասնավորապես պատասխանատու է լինելու պետական պաշտպանական պատվերների համար:
Ռոգոզինի նախորդը` Սերգեյ Իվանովը նախօրեին նշանակվել է Կրեմլի աշխատակազմի ղեկավար:
Ռոգոզինը ՆԱՏՕ-ում մշտական ներկայացուցչի պաշտոնը զբաղեցնում է 2008 թվականից:
Ավելի վաղ Ռոգոզինը հաղորդել է, որ մտադիր է նախագահին զեկույց ներկայացնել ռազմաարդյունաբերական համալիրի վերականգման ուղիների մասին:
Այս տարվա մայիսին նախագահը խստորեն քննադատել էրմի շարք պաշտոնյաների, որոնք պատասխանատու են պաշտպանական պատվերների ուշացման համար:
Պետական պաշտպանական պատվերների ծավալը այս տարի կազմելու է 750 միլիարդ ռուբլի, ինչը մեկուկես անգամ ավելի է նախորդ տարվանից:




























