Սանկտ Պետերբուրգում Արամ Ռաֆայելյանը 8 ամսվա տաժանակրության է դատապարտվել` դատավորին սպառնալու համար:
Ինչպես տեղեկացնում է ՌԴ հետաքննական հանձնաժողովի կայքը, մեղադրյալ Արամ Ռաֆայելյանը մեղավոր է ճանաչվել ՌԴ ՔՕ 296-րդ հոդվածով (արդարադատության կամ նախաքննության ընթացքում սպառնալիքի կամ բռնի գործողությունների դիմելը):
2011թ. մարտին հայաստանցի այլ մեղադրյալի` Արա Հարությունյանի դատավճռի կայացման ընթացքում Ռաֆայելյանը ներկա է եղել դատարանի դահլիճում եւ բազմիցս դատավորին սպանելու կամ վիրավորելու մտադրություն հայտնել: Արա Հարությունյանը մեղավոր էր ճանաչվել երկու անձանց նկատմամբ մահափորձ կատարելու մեջ եւ դատապարտվել 12 տարվա տաժանակրության:




























