Գեղարքունիքի մարզում, Գավառ-Սեւան ավտոճանապարհի 4-րդ կմ-ում, դեկտեմբերի 24-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել` մահվան ելքով:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարական ջոկատը:
Դեռեւս չպարզված հանգամանքներում բախվել են «ԳԱԶել» մակնիշի 05 ԼՏ 341 համարանիշի բեռնատար (վարորդ` 32-ամյա Գարիկ Ղազարյան), «ՎԱԶ-2121» մակնիշի 72 ԼՕ 777 համարանիշի եւ «ՎԱԶ-21010» մակնիշի 18 ՕՍ 294 պետհամարանիշի ավտոմեքենաները:
Ավտոպատահարի հետեւանքով «ՎԱԶ 21010» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր, Մարտունիի բնակիչ, 37-ամյա Սոնա Չաթոյանը տեղում մահացել է, իսկ վարորդ, Մարտունիի բնակիչ, 40-ամյա Հայկ Հովհաննիսյանը եւ ուղեւոր, Մարտունիի բնակիչ, 17-ամյա Գոռ Հովհաննիսյանը, «ՎԱԶ-2121» մակնիշի վարորդ, Երեւան քաղաքի բնակիչ, 40-ամյա Սարգիս Ղազարյանը, ուղեւորներ, Երեւան քաղաքի բնակիչներ, 36-ամյա Լեւոն Փափազյանը եւ 39-ամյա Վարդան Հորդակյանը տեղի ուժերով դուրս են բերվել եւ տեղափոխվել Գավառ քաղաքի հիվանդանոց:
Տուժածների վիճակը գնահատվել է ծանր եւ միջին ծանրության:
Հայկ եւ Գոռ Հովհաննիսյաններին տեղափոխել են Երեւան քաղաքի «Էրեբունի» բժշկական կենտրոն: Տուժածները գտնվում են կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում ծայրահեղ ծանր վիճակում:






























