Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ ոստիկանության Զվարթնոց օդանավակայանի գծային բաժնի աշխատակիցները դեկտեմբերի 25-ին օպերատիվ տվյալներն իրացնելիս, Երեւան-Մոսկվա թիվ 512 չվերթի ինքնաթիռից ոստիկանություն են բերման ենթարկել Ռուսաստանի քաղաքացի, 51-ամյա Մարետա Նագդալյանին։

Ոստիկանության լրատվության ծառայությունից հայտնեցին, որ խուզարկության արդյունքում նրա ձեռքի պայուսակում եւ կրծկալի մեջ հայտնաբերվել է առանց մաքսային ձեւակերպման 3 մլն 500 հազար դրամի ոսկյա զարդեր։

Փաստի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում: