«Մեծ ժառանգորդ» Կիմ Չոն Ընն, այսօր` դեկտեմբերի 26-ին, զբաղեցրել է Կորեայի Աշխատավորական կուսակցության Կենտկոմի ղեկավարի պաշտոնը:
«Ռոդոն Սինմուն» թերթը կատարվածի առնչությամբ խորհուրդ է տվել իր ընթերցողներին «չխնայել իրենց կյանքը` կուսակցության կենտկոմը ընկեր Կիմ Չոն Ընի գլխավորությամբ պաշտպանելու համար»:
Դիտորդները նշել են, որ գլխավոր քարտուղարի տիտղոս Կիմ Չոն Ընը դեռ չի ստացել, եւ ենթադրում են, որ նա ղեկավար պաշտոններ է ստանալու ոչ թե միանգամից այլ իրար ետեւից, հաղորդում է Agence France-Presse-ը:
Հիշեցնենք, որ Կիմ Չոն Ընն արդեն ստանձնել է Կորեայի բանակի գլխավոր հրամանատարությունը: Փաստացի ժառանգորդն արդեն լծակներ է ստացել ղեկավարել ինչպես քաղաքական, այնպես էլ ռազմական էլիտային:




























