2012-2013 թթ ընտրությունների մակարդակից է շատ բանով կախված լինելու Հայաստանի եվրաինտեգրացման գործընթացը: Այս մասին այսօր` դեկտեմբերի 26-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Եվրոպական ինտեգրացիա» կազմակերպության ղեկավար Կարեն Բեքարյանը:
Նրա կարծիքով, եթե խորհրդարանական (2012-ին) ու նախագահական ընտրությունները (2013-ին) անցկացվեն բարձր մակարդակով, դա կարող է էականորեն արագացնել Հայաստանի եվրաիտնեգրացման տեմպն ու որակը:
Անդրադառնալով Հայաստանի ու Եվրամիության փոխգործակցությանը` «Արեւելյան գործընկերության» ծրագրի շրջանակներում, Բեքարյանը նշել է, որ համագործակցությունը, թեեւ շատ դանդաղ, կայուն կերպով զարգացել է:




























