«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում այսօր`դեկտեմբերի 26-ին արտարժույթի առուվաճառքի գործարքներ չեն կայացել: Նշենք, որ առաջարկի ու պահանջարկի փոխարժեքի էական տարբերություն բորսայում չի գրանցվել` բանկերը պատրաստակամություն են հայտնել դոլարը գնել 385 դրամով, վաճառքի փոխարժեքը կազմել է 385.25 դրամ:

Բորսայում գործարք չկայանալու պատճառը հավանաբար այն է, որ կանխիկ արտարժույթի շուկայում դոլարային հոսքերը կտրուկ աճել են, ու բանկերի ուշադրությունը բեւեռվել է հիմնականում այդ ուղղությամբ:

Կանխիկ արտարժույթի շուկայում փոխանակման կետերը դոլար գնում են ընդհուպ  մինչեւ 384 դրամով: Սակայն ժամը 18:00-ից հետո, երբ բանկերի մասնաճյուղերը փակվում են, շուկայում առքի փոխարժեքը կարող է կտրուկ նվազել: Դոլարի վաճառքն իրականացվում է 385-386 դրամով: