Ռուսաստանի ԿԸՀ-ն որպես նախագահի թեկնածու է գրանցել  «Սպրավեդլիվայա Ռոսիա» կուսակցության առաջնորդ Սերգեյ Միրոնովին:

Գրանցումից հետո ելույթ ունենալով լրագրողների առջեւ` Միրոնովը հայտարարել է, որ կհաղթի Վլադիմիր Պուտինին եւ «նրա հրաժարականի հարցը կորոշվի»:

Հաղթանակի դեպքում Ս. Միրոնովը ծրագրում է հիմնովին վերանայել պատգամավորների ընտրությունների մասին օրենքը, ինչպես նաեւ 2012թ. դեկտեմբերին «նոր օրենքին համապատասխան նոր ընտրություններ» նշանակել, հաղորդում է rbc-ն:

Հիշեցնենք, ավելի վաղ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել էր ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի թեկնածությունը:  Փաստացի, Միրոնովը դարձավ գրանցված երկրորդ թեկնածուն:

Բացի այդ, առաջադրման եւ փաստաթղթերի հանձնման ընթացակարգ են անցել նաեւ ՌԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին, ՌԴԿԿ առաջնորդ Գենադի Զյուգանովը եւ «Յաբլոկո»  կուսակցության հիմնադիր Գրիգորի Յավլինսկին:

Ընտրություններին մտադիր են մասնակցել նաեւ ինքնառաջադրված թեկնածուները` գործարար Միխայիլ Պրոխորովը, Վլադիվոստոկի նախկին քաղաքապետ Վիկտոր Չերեպկովը,  չգրանցված «Վոլյա»  կուսակցության ղեկավար Սվետլանա Պեունովան, ինչպես նաեւ Իրկուտսկի նահանգապետ Դմիտրի Մեզենցեւը եւ օրենբուրգցի հասարակական գործիչ Ռինատ Համիեւը: