Նոր Ուրենգոյի շրջանի բնակիչը զանգահարել է ոստիկանություն եւ հաղորդել, որ իրեն կենդանի-կենդանի դրել են դագաղում եւ թաղել: Պարզվել է, որ հարբելով` տղամարդը որոշել է ստուգել տեղի ոստիկանության օպերատիվությունը: Փորձը ստացվել է, եւ հաջողված փորձի համար նրան քրեական պատասխանատվություն է սպառնում:
Յամալո-Նենեցկոյ ինքնավար մարզի ՆԳՆ վարչության մամուլի ծառայությունից հաղորդել են, որ ոտքի են հանվել Նոր Ուրենգոյի ոստիկանության ուժերը: Զանգահարողը պնդել է, որ ինքը պառկած է դագաղում եւ իրեն թաղում են:
Օպեր-աշխատակիցները պարզել են հեռախոսահամարը, որից եկել է զանգը, իսկ այնուհետեւ զանգահարողի գտնվելու վայրը: Դա հանրակացարան էր, որտեղ էլ ժամանել է ոստիկանությունը: Նրանք հայտնաբերել են քաղաքացուն ալկոհոլի ազդեցության ներքո: Նրա հաղորդագրությունը կեղծ էր: Տղամարդը ցանկացել է ստուգել ոստիկանների «ազդեցությունը», նրա խոսքերը մեջբերում է «Ինտերֆաքս»-ը:
Այժմ որոշվում է տղամարդուն քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը: Նրան սպառնում է 1500 ռուբլի գումարի չափով տուգանք:




























