ԱՄՆ Մասաչուսեթսի նահանգի դաշնային դատավորը կարգադրել է արգելել Թաֆտս համալսարանի թուրք դոկտորանտուհու արտաքսումն այն բանից հետո, երբ նա հայտնել է, որ աջակցել է Գազայի պաղեստինցիներին Իսրայելի պատերազմում եւ այս շաբաթ կալանավորվել է ԱՄՆ ներգաղթի պաշտոնյաների կողմից, հայտնել է Reuters-ը։
Երեքշաբթի 30-ամյա Ռումեյսա Օզթյուրքը ձերբակալվել էր ԱՄՆ ներգաղթի իշխանությունների կողմից՝ Մասաչուսեթսում գտնվող իր տան մոտ, դիմակավորված դաշնային գործակալների ձերբակալության տեսագրության համաձայն: ԱՄՆ իշխանությունները չեղարկել են նրա վիզան։
ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը Օզթյուրքին մեղադրել է ՀԱՄԱՍ-ին աջակցելու մեջ, որը ԱՄՆ կառավարությունը համարում է «օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն»:
Նրա կալանավորումը տեղի է ունեցել այն բանից մեկ տարի հետո, երբ Օզթյուրքը Թաֆտս համալսարանի ուսանողական թերթում հանդես է եկել որպես հոդվածի համահեղինակ, որտեղ քննադատել է համալսարանի արձագանքն ուսանողների՝ Իսրայելի հետ կապված ընկերություններից հրաժարվելու եւ «պաղեստինյան ցեղասպանությունը ճանաչելու» կոչերին:
Շուտով փաստաբանը հայց է ներկայացրել նրան ազատ արձակելու համար, եւ ուրբաթ օրը Ամերիկյան քաղաքացիական ազատությունների միությունը միացել է նրա պաշտպանական թիմին՝ վերանայված հայցով, որով նրա կալանավորումը համարվում է ազատ խոսքի եւ պատշաճ իրավական դատավարության իրավունքի խախտում:




























