Սիրիայում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է իր քաղաքացիներին առաջիկա օրերին իսլամական սուրբ Ռամադան ամսվա ավարտին նշվող տոնի ժամանակ հարձակումների «մեծ հավանականության» մասին, հայտնել է AFP-ն։
«ԱՄՆ պետդեպարտամենտը զգուշացնում է ԱՄՆ քաղաքացիներին Իդ ալ-Ֆիթր տոնի ժամանակ հարձակումների մեծացման հավանականության մասին, որոնք կարող են ուղղված լինել Դամասկոսում գտնվող դեսպանատների, միջազգային կազմակերպությունների եւ սիրիական կառավարական հաստատությունների դեմ»,- նշվել է դեսպանատան կայքում հրապարակված հաղորդագրությունում:
«Հարձակման մեթոդները կարող են ներառել... առանձին հարձակվողներ, զինված գրոհայիններ կամ պայթուցիկ սարքերի օգտագործում», - նշել են դեսպանատանը։
Վաշինգտոնն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս չմեկնել Սիրիա՝ «ահաբեկչության, քաղաքացիական անկարգությունների, առեւանգումների, պատանդների, զինված բախումների եւ անարդար ձերբակալությունների զգալի ռիսկերի պատճառով»,- նշվել է հայտարարությունում։
Դեսպանության գործունեությունը դադարեցվել էր 2012-ից։





























