ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը վերակենտրոնացրել է ԱՄՆ զինված ուժերը՝ Չինաստանին Թայվանը գրավելուց զսպելու և ազգային պաշտպանությունն ամրապնդելու համար՝ Եվրոպայում և աշխարհի այլ մասերում «ռիսկերը ստանձնելու» միջոցով, ասվում է գաղտնի ներքին հրահանգում, որը կրում է պահպանողական Heritage Foundation-ի մատնահետքերը, ներառյալ որոշ հատվածներ, որոնք գրեթե բառացի կրկնում են վերլուծական կենտրոնի անցյալ տարի հրապարակած տեքստը, գրում է Washington Post-ը:
Թերթը նշում է, որ փաստաթուղթը, որը հայտնի է «Ազգային պաշտպանության ժամանակավոր ռազմավարական ուղեցույց», տարածվել է Պենտագոնում մարտի կեսերին և ստորագրվել՝ Հեգսեթի կողմից:
Ըստ լրատվամիջոցի, այն ընդհանուր գծերով, իսկ երբեմն բացառիկ մանրամասներով շարադրում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Պեկինի դեմ պոտենցիալ պատերազմին նախապատրաստվելու և հաղթելու և ԱՄՆ-ին «մոտ արտերկրում» սպառնալիքներից պաշտպանելու հայեցակարգը, ներառյալ Գրենլանդիան և Պանամայի ջրանցքը:
Հիշյալ փաստաթուղթը, որը սահմանում է ԱՄՆ պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների առաջնահերթությունների համակարգը և այս աշխատանքի իրականացման տեսլականը, նաև նախատեսում է զինվորականների ավելի անմիջական դերի ստանձնումը անօրինական միգրացիայի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում:
Թրամփի առաջին և Բայդենի վարչակազմերը Չինաստանը բնութագրել են որպես «ամենամեծ սպառնալիք» Միացյալ Նահանգների համար և ուժ են օգտագործել խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում հակամարտությանը նախապատրաստվելու և այն զսպելու համար:
Բայց Հեգսեթի ստորագրած փաստաթուղթը արտասովոր է, քանի որ այն նկարագրում է Թայվան պոտենցիալ ներխուժումը որպես բացառիկ սցենար, որը պետք է առաջնահերթ լինի այլ հնարավոր վտանգներից, գրում է լրատվամիջոցը։
Պենտագոնը «ռիսկ կստանձնի ռազմական գործողությունների այլ թատերաբեմերում»՝ հաշվի առնելով անձնակազմի և ռեսուրսների պակասը, և ճնշում կգործադրի Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Արևելյան Ասիայի դաշնակիցների վրա, որպեսզի նրանք իրենց վրա վերցնեն Ռուսաստանի, Հյուսիսային Կորեայի և Իրանի կողմից սպառնալիքները զսպելու հիմնական դերը, ասվում է փաստաթղթում:
Փաստաթղթում նաև նշվում է, որ գերատեսչությունն իր ուշադրությունը կտեղափոխի «այն խմբերի հակաահաբեկչական գործողությունների վրա, որոնք հնարավորություն ու մտադրություն ունեն հարված հասցնել Միացյալ Նահանգներին՝ ազդարարելով, որ այն կզրկի առաջնահերթությունից Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի գրոհայիններին, որոնք ապակայունացնում են տարածաշրջանը, բայց չեն ձգտում միջազգային հարձակումներ իրականացնել»:





























