ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրը գոլֆ է խաղացել Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Սթուբի հետ Փալմ-Բիչի իր գոլֆ ակումբում:

Սթուբը վաղուց էր ցանկություն հայտնել գոլֆ խաղալ Թրամփի հետ։

Թրամփին են միացել նաև թոշակի անցած պրոֆեսիոնալ գոլֆիստ Գերի Փլեյերը, սենատոր Լինդսի Գրեհեմը և Ներկայացուցիչների պալատի նախկին անդամ Թրեյ Գոուդին:

Թրամփը Truth Social սոցիալական ցանցում գրել է, որ հույս ունի ամրապնդել երկու երկրների միջև գործընկերությունը և հայտարարել սառցահատների գնման ու մշակման մասին։

«Նախագահ Սթուբն ինձ ամենահամոզիչ արտահայտություններով ասաց, որ Միացյալ Նահանգները ՈՒԺԵՂ է, և ԴԱ ՆՈՐԻՑ ԱՊԱՑՈՒՑՎԵԼ Է»,- գրել է Թրամփը։