Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Սթուբը կիրակի օրը հայտարարել է, որ ինքն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ասել է, որ Ուկրաինայում հրադադարի վերջնաժամկետ պետք է սահմանվի, որպեսզի դա տեղի ունենա, հայտնում է Reuters-ը։

«Ապրիլի 20-ը լավ ժամանակ կլիներ լիակատար հրադադարի համար՝ առանց որևէ պայմանի... Որովհետև պետք է վերջնաժամկետ լինի, քանի որ այդ օրը Զատիկն է, և որովհետև լրանում է նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարման երեք ամիսը», - Լոնդոնում լրագրողներին է ասել Սթուբը:

Նա նաև նշել է, որ Թրամփի համբերությունը Ռուսաստանի հետ հարաբերություններում սպառվում է, և ԱՄՆ-ն «հեռահար» ծրագրեր ունի այն դեպքում, եթե Ռուսաստանը չհամաձայնվի հրադադարին։

Ֆինլանդիայի նախագահի գրասենյակից հայտնել են, որ Սթուբը անակնկալ ուղևորություն է կատարել՝ հանդիպելու Թրամփին շաբաթ օրը Ֆլորիդայում, որտեղ նրանք քննարկել են իրենց երկրների երկկողմ գործընկերության ամրապնդման հարցը և գոլֆ խաղացել:

Դոնալդ Թրամփն ավելի վաղ նույնպես հայտարարել էր Սթուբի ԱՄՆ կատարած այցի մասին։