Սիրիայի հյուսիսարևմուտքում քրդերի գլխավորած վարչակազմը կիրակի օրը մերժել է նոր ազգային կառավարության լեգիտիմությունը, որը ձևավորվել է դեկտեմբերին նախագահ Բաշար Ասադին պաշտոնանկ արած կոալիցիայի կողմից, հաղորդում է AFP-ն:
«Ցանկացած կառավարություն, որը չի արտացոլում երկրում առկա կարծիքների բազմազանությունն ու բազմակարծությունը, չի կարող ապահովել Սիրիայի պատշաճ կառավարումը, - ասվում է կառավարության ձևավորման հայտարարությունից հետո տարածված հայտարարության մեջ:- Արդյունքում մենք մեզ պարտավորված չենք համարում կատարել այս կառավարության ընդունած որոշումները»,- ընդգծված է հայտարարության մեջ։
Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաան շաբաթ օրը հայտարարեց անցումային կառավարություն ստեղծելու մասին, որը կփոխարինի ժամանակավոր իշխանություններին, որոնք գործել են Ասադի տապալումից հետո:
Դրա կազմում միայն մեկ քուրդ կա, որը քրդական վարչակազմի վերահսկողության տակ գտնվող տարածքից չէ։ Անցյալ ամիս քրդական վարչակազմը համաձայնություն էր ձեռք բերել պետական կառույցների մեջ ինտեգրվելու մասին։
Կոալիցիան, որ գլխավորում է թուրքամետ ալ-Շարաայի «Հայաթ Թահրիր ալ-Շամ»խմբավորումը, Սիրիայում իշխանությունը զավթեց դեկտեմբերի 8-ին: Հունվարին ալ-Շարաան նշանակվեց ժամանակավոր նախագահ:





























