ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Վաշինգտոնը կապ է պահպանում Հյուսիսային Կորեայի հետ եւ խոստովանել է, որ ինչ-որ փուլում կարող է կապ հաստատել նրա առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ։
«Մենք [Կիմ Չեն Ընի հետ] հիանալի հարաբերություններ ունենք։ Եվ այո, հաղորդակցություն կա»,- ասել է Թրամփը երկուշաբթի Սպիտակ տանը լրագրողների հետ շփվելիս։ «Այո, գուցե, մենք ինչ-որ բան կանենք ինչ-որ պահի»,- ավելացրել է նա։
«Ինչպես ձեզ հայտնի է, ամեն բան սկսվել է շատ կոշտ, շատ զզվելի։ Փոքր մարդ-հրթիռ (մականուն, որը Թրամփը տվել է Կիմ Չեն Ընին իր առաջին նախագահական ժամկետի ժամանակ)... Այդ ամենը բավական զզվելի էր։ Եվ մենք հանդիպեցինք»,- ավելացրել է Սպիտակ տան ղեկավարը։





























