Գազայի հատվածում Իսրայելի կողմից ռազմական գործողությունների վերսկսումից հետո ավելի քան 320 պաղեստինցի երեխա է զոհվել։ Այս մասին հայտնել է Կատարի Al Jazeera հեռուստաալիքը՝ հղում կատարելով ՄԱԿ մանկական հիմնադրամի (ՅՈւՆԻՍԵՖ) տվյալներին։
ՅՈւՆԻՍԵՖ-ը հայտնել է, որ մարտի 18-ին Իսրայելի կողմից Գազայի վրա հարձակումների վերսկսումից հետո առնվազն 322 երեխա է զոհվել։
Մարտի 18-ին իսրայելական բանակը վերսկսել է մարտական գորոծղությունները Գազայի հատվածում՝ անկլավին զանգվածային հարվածներ հասցնելով եւ դրանով իսկ դադարեցնելով այս տարվա հունվարին ձեռք բերված հրադադարի ռեժիմը։



























