Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի տոնակատարություններին նվիրված Ռուսաստան այցի նախապատրաստական ​​աշխատանքները հաջող են ընթանում, հայտարարել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին, փոխանցում է РИА Новости-ն։

Ինչպես ընդգծել է Վան Ին, Սի Ցզինպինի առաջիկա այցը Ռուսաստան նոր լիցք կհաղորդի Մոսկվայի և Պեկինի միջև հարաբերությունների զարգացմանը։

Վան Ին Մոսկվա է այցելում ՌԴ նախարար Սերգեյ Լավրովի հրավերով։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է Չինաստանի ԱԳՆ ղեկավարին։