Դեռեւս հստակ պատկերացում չկա Ռուսաստանի եւ ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի հնարավոր հանդիպման օրվա եւ ժամի մասին։ Մոսկվայի եւ Վաշինգտոնի միջեւ շփումները շարունակվում են տարբեր մակարդակներով։ Այս մասին ՏԱՍՍ-ի հարցին ի պատասխան հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Առայժմ չկա հստակ պատկերացում Պուտինի եւ Թրամփի հնարավոր հանդիպման օրվա եւ ժամի մասին, որեւէ կոնկրետ բան ես չեմ կարող ձեզ ասել այս հարցի վերաբերյալ: Մենք շարունակում ենք շփումներն ամերիկացիների հետ տարբեր մակարդակներով եւ տարբեր ուղիներով»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը:





























