Ուկրաինայի քաղաքացիների համար Վրաստանում առանց վիզայի գտնվելու ժամկետը երեք տարուց կրճատվել է մեկ տարվա։ Համապատասխան փոփոխությունները կառավարության որոշման մեջ կատարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, հայտնում է «Նովոստի-Գրուզիա»-ն։
«Ուկրաինայի քաղաքացիներն իրավունք ունեն մուտք գործել Վրաստան առանց վիզայի և մնալ երկրում մեկ ամբողջ տարի»,- ասվում է փաստաթղթում։
Մինչև 2025 թվականի փետրվարի 24-ը մուտք գործած և Վրաստանի տարածք գտնված Ուկրաինայի քաղաքացիների գտնվելու իրավունքը կերկարաձգվի մինչև 2026 թվականի փետրվարի 24-ը:
2023 թվականի փետրվարին Վրաստանի իշխանությունները ուկրաինացիներին թույլատրեցին երկու տարի մնալ երկրում առանց վիզայի: 2024 թվականի ապրիլին ժամկետը երկարացվել է մինչև երեք տարի։





























