ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ երկիրը «բում» է ապրում, քանի որ արժեթղթերn անկում են ապրում ագրեսիվ մաքսատուրքեր սահմանելու իր որոշումից հետո, հայտնում է NBC News-ը։

Թրամփը Սպիտակ տան լրագրողներին ասել է, որ մնացած աշխարհը ցանկանում է տեսնել, թե արդյոք նրանք կարող են գործարք կնքել:

«Մարդիկ պետք է խոսեն այն մասին, որ մեր երկիր մուտք է գործում գրեթե 7 տրիլիոն դոլարի ներդրում, և դուք կտեսնեք, թե ինչպես կստացվի, մեր երկիրը գնալով բում է ապրում»,- ասել է ԱՄՆ նախագահը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մաքսատուրքեր է սահմանել բոլոր ապրանքների վրա։

ԱՄՆ-ի մաքսատուրքերը նախկին ԽՍՀՄ երկրներից ապրանքների համար կհասնեն 31%-ի՝ սա այն մաքսատուրքն է, որը Թրամփը սահմանել է Մոլդովայի վրա։ Երկրների մեծ մասի, այդ թվում՝ Հայաստանի համար ներդրվել է 10% դրույքաչափ։ Ուկրաինայի համար՝ 10%։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ նախկին խորհրդային երկրների համար տարբեր մաքսատուրքերի մասին հայտարարության մեջ Ռուսաստանը չի հիշատակվում։