Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին մտադիր է բանակցել Դոնալդ Թրամփի հետ Եվրոպայում մաքսատուրքերի շուրջ, գրում է Bild-ը։  Համարվում է, որ Իտալիայի աջ պոպուլիստ վարչապետ Ջորջիա Մելոնին այս պահին ԵՄ ցանկացած առաջնորդներից ամենալավ կապերն ունի Սպիտակ տան հետ։

Դրա նպատակն է հասնել արդյունաբերական ապրանքների 20% մաքսատուրքերի վերացմանը կամ առնվազն 10%-ով նվազեցմանը։  Դոնալդ Թրամփն արդեն մերժել է մաքսատուրքերը չեղարկելու վերաբերյալ Ուրսուլա ֆոն դեր Լայենի գլխավորած Եվրահանձնաժողովի առաջարկը։ Այժմ Մելոնին պատրաստվում է այցելել Սպիտակ տուն. նրա այցը նախատեսված է ապրիլի 16-ին։

Իտալիան հանդես է գալիս բանակցություններում ավելի մեղմ մոտեցմամբ, և դրանում նրան աջակցում են Իսպանիան և Իռլանդիան:  Ֆրանսիան՝ Էմանուել Մակրոնի գլխավորությամբ, դեմ է դրան։ Հենց Փարիզն առաջարկեց ԵՄ-ի հատկապես կոշտ պատասխան միջոցներ, օրինակ՝ հարկային ճնշում ամերիկյան հսկաների, մասնավորապես՝ Google-ի, Meta-ի, Microsoft-ի և Amazon-ի վրա:

Բացի դրանից, Մակրոնը, որն իրեն համարում է Եվրոպայի առանցքային ձայնը, քննադատում է Մելոնիի ակտիվ դերն այս բանակցություններում։  Սակայն Եվրահանձնաժողովը, ըստ երևույթին, աջակցում է Մելոնիի նախաձեռնությանը: Հաղորդվում է, որ Իտալիայի վարչապետը ծրագրում է հանդիպել ֆոն դեր Լայենի հետ ինչպես Թրամփ կատարելիք այցից առաջ, այնպես էլ դրանից հետո: