Թրամփի կարողությունը կրճատվել է 500 միլիոն դոլարով, քանի որ մաքսատուրքերը տակնուվրա են արել համաշխարհային տնտեսությունը, գրում է Forbes հանդեսը։
Ապրիլի 2-ին, այն օրը, երբ Թրամփը հրապարակեց իր համապարփակ սակագնային ծրագիրը, նրա կարողությունը գնահատվում էր 4,7 միլիարդ ԱՄՆ դոլար:
Մեկ շաբաթ էլ չանցած, այն նվազել էր մինչև 4,2 միլիարդ դոլար, քանի որ նրա բաժնետոմսերի և մասնավոր ակտիվների արժեքն ընկել է:
Թրամփի ամենամեծ կորուստները ստացվել են նրա ամենաթանկ հոլդինգից՝ Trump Media and Technology Group-ից, որը վերջին երեք առևտրային օրվա ընթացքում նվազել է 8%-ով՝ հասնելով հոկտեմբերից ի վեր ամենացածր գնին:
Թրամփի առևտրային անշարժ գույքը նվազել է մոտ 90 միլիոն դոլարով։





























