Դեկտեմբերի 27-ին, ժամը 12.00-ին, ոստիկանության Բաղրամյանի բաժին է դիմել Շենիկ գյուղի մի բնակիչ՝ հայտնելով, որ գիշերը իր անասնագոմից գողացել են 3 գլուխ խոշոր եղջերավոր անասուն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նույն օրը ոստիկանները Արաքս գյուղից բերման են ենթարկել 33 եւ 36 տարեկան երկու տղամարդկանց, որոնք խոստովանել են հանցանքը:

Գողոնն առգրավված է:

Կատարվում է նախաքննություն: