Երեւանում, դեկտեմբերի 27-ին, ժամը 23.00-ին, «Տոյոտա»  մակնիշի ավտոմեքենան Մաշտոցի պողոտայի եւ Արգիշտի փողոցի խաչմերուկում բախվել է «Սամանդ»  մակնիշի ավտոմեքենայի, որն էլ՝ «ԲՄՎ 525» եւ «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենաներին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ «Սամանդ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: