Երեւանում, դեկտեմբերի 27-ին, ժամը 12.10-ին, «Մերսեդես Ց-180»  մակնիշի ավտոմեքենան Սեբաստիայի փողոցի եւ Ծովակալ Իսակովի պողոտայի խաչմերուկում՝ կամրջի տակ, բախվել  է «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենային:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարորդները եւ «ՎԱԶ-2106»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: