Ռուսաստանի Ֆինանսների նախկին նախարար Ալեքսեյ Կուդրինը ընդդիմադիր դառնալու հետ մեկտեղ որոշել է զբաղվել նաեւ աբստրակտ ոճի նկարչությամբ:
«Շախմատ» կոչվող աբստրակտ ոճի նրա ստեղծագործողությունը վաճառվել է հարյուր հազար եվրոյով, գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:
Հայտնի է, որ Կուդրինը նկարչությամբ սկսել է հետաքրքրվել 2009–ին եւ պատրաստվում էր նկարները բարեգործական աճուրդում ներկայացնել. «Գործնականում Ա. Կուդրինը սովորել է գեղարվեստական դպրոցում, այնպես որ գեղանկարչության նախնական հիմք նա ունեցել է», գրում է հրատարակչությունը:
Ստեծագործելիս նախկին նախարարը փորձել է քաղաքական պայքարը ներկայացնել շախմատային պայքարի տեսքով: Նրան հաջողվել է պատկերել նկարը մեկ օրվա ընթացքում: Այն ներկայացվել է «Վինզավոդի» ժամանակակից ստեղծագործությունների կենտրոնում, որտեղ նաեւ ցուցադրված են Միխայիլ Պրոխորովի, Գերման Գրեֆի եւ Վալենտինա Մատվիենկոյի աշխատանքները:
«Շախմատ» -ը վաճառվել է ռեկորդային գնով` հարյուր հազար եվրո: Գնորդը անհայտ է:




























