Բնական ծաղիկը, որը 1975 թվականից վերացվել է աշխարհում, այսօր դարձյալ բժշկագիտության ուշադրության կենտրոնում է` կապված այս հիվանդության առաջանալու հավանականության հետ: Այդ մասին նշված է Հայաստանի Հանրապետությունում վարակիչ հիվանդությունների կանխարգելման ռազմավարական ծրագրում, որը առողջապահության նախարարությունը ներկայացրել է ՀՀ կառավարության դեկտեմբերի 29-ի նիստի հաստատմանը:
Ընդհանուր առմամբ` վերադարձող հիվանդությունների հիմնախնդիրը աշխարհում սրվել է: Բացի այդ` Վերջին տարիներին աշխարհում առաջանում են մի շարք նոր հիվանդություններ (ատիպիկ թոքաբորբ, թռչնի գրիպ, խոզի գրիպ եւ այլն), որոնք դիմակայելու համար մարդկությունը դեռ չի ստեղծել համապատասխան կարողություններ: Վերջին 30 տարում շուրջ 40 նոր հիվանդություն է առաջացել, որոնց 75%-ն ունի կենդանական ծագում:




























