Հիմք ընդունելով Հայաստանի մարզերից ստացված առաջարկությունները` ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը շրջաբերական գրություն է ուղարկել ՀՀ մարզպետներին եւ Երեւանի քաղաքապետին, որում նշվում է, որ ՀՀ ԿԳՆ-ն չի առարկում, որ  սովորողների գարնանային արձակուրդները, անհրաժեշտության դեպքում, միացվեն  ձմեռային արձակուրդներին:

ԿԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նկատի ունենալով ձմռանը դպրոցների ջեռուցման կազմակերպման հետ կապված դժվարությունները՝ ուսումնական հաստատությունները կարող են արձակուրդները հունվարին երկարացնել եւս մեկ շաբաթով եւ բաց թողած դասաժամերը լրացնել լրացուցիչ պարապմունքների կազմակերպման միջոցով: