Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, շնորհավորելով քաղաքապետարանի աշխատակազմի Ամանորն ու Սուրբ Ծնունդը, կարեւորել է յուրաքանչյուրի դերն ու աշխատանքնում ստանձնած պատասխանատվությունը։

«Բարձր գնահատելով թիմային համատեղ աշխատանքի ձեր ձգտումները՝ համոզված եմ, որ շարունակելով աշխատել նույն ոգով, մենք միասին կարձանագրենք նորանոր հաջողություններ, որոնք կդառնան մեր սիրելի Երեւանի կենսագրության անջնջելի մասը»,-նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Քաղաքապետը նաեւ պատվոգրեր եւ շնորհակալագրեր է հանձնել աշխատակազմի մի շարք աշխատակիցների: Հանրակրթության ոլորտում ներդրած ավանդի, երկարամյա բարեխիղճ աշխատանքի եւ բեղմնավոր գործունեության համար Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի տեղակալ Սիլվա Աչոյանը եւ կազմակերպական վարչության աշխատակից,  քաղաքապետարանի արհմիութենական  կազմակերպության  նախագահ Նելլի Հովհաննիսյանը Երեւանի քաղաքապետի որոշմամբ, պարգեւատրվել են Երեւանի քաղաքապետի ոսկե մեդալով: