Օրերս Հայաստանում էր գտնվում «Մարդու իրավունքների միջազգային հանրություն» ՄԻՄՀ (ISHR) կազմակերպության գլխավոր քարտուղար Վու Քուք Դունգը: Ներկայացնում ենք մեր  զրույցը պարոն Դունգի հետ:

Ո՞ րն է Հայաստան այցի ձեր նպատակը:

Հայաստանում  ունենք  երիտասարդ եւ դինամիկ խումբ` «ՄԻՄՀ Հայաստան», որը  ունեցած  սուղ միջոցներին, շատ արդյունավետ գործունեություն է իրականացնում:  ՄԻՄՀ  Գերմանիայի բաժանմունքը վերջին տարվա ընթացքում հայկական խմբից մեծ աջակցություն է ստացել: Խոսքը  վերաբերում է երկու փախստական ընտանիքներին, որոնք սխալմամբ Գերմանիայից Հայաստան էին ուղարկվել: Առանց խմբի եւ, հատկապես,  Բելա Շիքարյանի օգնության, այդ երկու ընտանիքները կմնային իրարից անջատված: ՄԻՄՀ-իԳերմանիայի եւ Հայաստանի խմբերը օգնեցին այդ երկու ընտանիքներին, որպեսզի նրանք  ի վերջո վերադառնաին Գերմանիա: Իմ գալու հիմնական նպատակն է ծանոթանալ այստեղի կազմակերպության բոլոր անդամների հետ, մոտիկից տեսնել նրանց աշխատանքը,համագործակցության նոր եզրեր գտնել եւ սատարել: Հայկական խումբը ունի շատ մեծ ներուժ` արվեստի եւ լրատվամիջոցների բնագավառում: Ես Հայաստանում անցկացրեցի մի սեմինար, որը նվիրված էր խոսքի եւ մամուլի ազատությանը:

Հայաստանի նման երկրներում խոսքի ազատությունը ի՞նչ խոչընդոտների է հանդիպում եւ ինչպե՞ս կարելի է հաղթահարել դրանք:

Հայաստանը «Քաղաքական եւ քաղաքացիական իրավունքների միջազգային պակտի», ինչպես նաեւ «Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային կոնվենցիայի» անդամ է: Սրանք օրենքով ընդունված եւ օրենքով պարտավորեցնող միջազգային պայմանագրեր են: Կարծիքի ազատւթյան օրենքի միջազգային նորմերով ամրագրված բոլոր պարավորված նորմերը Հայաստանը պետք է կարողանա ընդունել, իրագործել եւ պահպանել: Խոսքի արտահայտման ազատությունը, որը իրենից ներկայացնում է չորս տեսակի օրենք, դրանք են` կարծիքի ազատությունը, ինֆորմացիայի ազատ ստացումը, կարծիքի արտահայտման ազատությունը եւ մամուլի ազատությունը: Նրանք մարդու զարգացման եւ երկրի դեմոկրատիայի զարգացման անբաժանելի մասն են: Դրա համար խոսքի ազատության իրավունքը իրենից շատ հատուկ կշիռ է ներկայացնում  եւ դիտվում է որպես կորիզ: Ճիշտ է Հայաստանը զգալի առաջընթաց ունի մամուլի եւ խոսքի ազատության ոլորտում, սակայն դեռեւս դեֆիցիտներ գոյություն ունեն այն ոլորտներում, որոնք բոլորին հայտնի են: ՄԻՄՀ-ն շատ մտահոգված է, որ Հայաստանում շատ բարձր տույժեր են նշանակված զրպարտանքի եւ վիրավորանքի համար` այն դեպքում, երբ հատկապես այս հասկացությունները շատ ոչ կոնկրետ են սահմանված եւ շատ հաճախ են օգտագործվում եւ ամեն ձեւով կարող են ձգվել մամուլի եւ լրագրողների դեմ օգտագործվելու համար: Հայկական դատավորները պատրաստ են ամենաբարձր տույժերը նշանակելու, ինչը սարսափելի վատ է ազդում  լրագրողների վրա: Երկրորդ խնդիրը բազմակարծության սահմանափակումն է լիցենզիաների տրամադրման ժամանակ: Դեմոկրատիան չի կարող գոյություն ունենալ առանց բազմակարծության: Հասարակությունը հատկապես մեծ օգութ ունի զանգվածային միջոցների բազմազանությունից, որոնք կարող են լինել շատ գործուն եւ անկախ: Դրա համար ՄԻՄՀ-ն սատարում է Հայաստանին եւ կոչ է անում կյանքի կոչել ՄԱԿ-ի եւ Եվրոպոյի խորհրդի այն երաշխավորությունները, որոնք վերաբերում են մամուլի ազատությանը: Փոխել զրպարտանքի եւ վիրավորանքի օրենքները այնպես, որ հնարավոր լինի անցկացնել քաղաքական դեբատներ եւ հնչեցնել քննադատություններ: Մեր կազմակերպությունը ձգտում է, որ պաշտպանվեն լրագրողների անվտանգությունը եւ առողջությունը: Այս առումով պետք է այն դերակատարները, որոնք բռնություն ու սպառնալիք են կիրառում լրագրողների նկատմամբ հնարավորին չափ մոտ ժամանակաշրջանում  համապատասխանաբար տույժի կամ պատժի ենթարկվեն: Պետական լրատվամիջոցները պետք է ունենան խմբագրական ազատություն եւ բաց լինեն բոլոր տեսակի տեսակետների, կարծիքների համար եւ գովազդային պայմանագրերը այստեղ չպետք է գործեն որպես ճնշման միջոց:

Լրագրողի կամ մարդու իրավունքների ոտնահարման դեպքում ո՞րն է այն կարճ ճանապարհը որով մարդը կարող է արագ օգնություն ակնկալել միջազգային կառույցներից:

Կան մի քանի միջազգային մեխանիզմներ, որով կարող են դիմել  մամուլի եւ լրագրողների իրավունքների պաշտպանության համար: Այն  դեպքերում, երբ պետք է արագ արձագանքել, ես խորհուրդ կտամ հետեւյալ մեխանիզմնեը: Առաջին հերթին կարելի է զանգահարել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների կոմիսարին, նա ունի այսպես ասած մի շատ հրատապ ծրագիր` դժվար իրավիճակում հայտնված մարդկանց համար:Կարելի է նաեւ զանգահարել ՄԱԿ-ի մամուլի ազատության եւ մարդու իրավունքների պաշտպանության հատուկ լրագրողին: Այս երկու մեխանիզմներն էլ ունեն այդ հնարավորությունը հենց տեղում զանգել կառավարությանը եւ հարցնել, թե ինչումն է  խնդիրը: Եթե կառավարությունը չի պատասխանում զանգին, ապա  հետո արժանանում է խիստ քննքադատության, իսկ եթե կառավարությունը պատասխանում է, ապա ինքը պետք է ասի, թե ինչպիսի կարծիք ունի այդ դեպքի վերաբերյալ: Դրանով մենք կարող ենք շարունակել մեր աշխատանքը, կամ գոնե ցույց տալ, որ միջազգային կառույցները հատուկ ուշադրություն են դարձրել այդ դեպքի վրա: Փաստորեն մենք ունենք այդ մեխանիզմները, որոնք կարող ենք օգտագործել: Իսկ այլ դեպքում, եթե մի քիչ շատ ժամանակ լինի կարելի է զանգահարել ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպանության կոմիտե, կամ զանգահարել մարդու իրավունքների միջազգային դատարան: