Կառավարությունն այսօր` դեկտեմբերի 29-ին, մի շարք որոշումներով սահմանեց 2012 թ. վճարվող նպաստների եւ կենսաթոշակների չափերը: Մասնավորապես` հիմնական կենսաթոշակի չափը սահմանվեց 13 հազ. դրամ` ներկայիս 10.5 հազ. դրամի համեմատ: Դրա հետեւանքով աշխատանքային կենսաթոշակի միջին չափը 28.7 հազ. դրամի փոխարեն կկազմի շուրջ 31.3 հազ. դրամ, իսկ սոցիալական կենսաթոշակի միջին չափը` 13.2 հազ. դրամի փոխարեն կկազմի շուրջ 16.5 հազ. դրամ: կաճեն նաեւ շարքային կազմի զինծառայողներին տրվող հաշմանդամության կենսաթոշակի միջին չափը (17.8 հազ. դրամի փոխարեն` 20.9 հազ.), շարքային կազմի զինծառայողների ընտանիքների անդամներին կերակրողին կորցնելու դեպքում տրվող կենսաթոշակի միջին չափը (15.8 հազ. դրամի փոխարեն` 19.5 հազ. դրամ:
Ավելացվում են համարյա բոլոր կատեգորիաներով վճարվող նպաստները: Համաձայն 2012 թ.պետական բյուջեի`նպաստներ վճարելու համար հատկացվել է մոտ 37 մլրդ դրամ, որը կբաշխվի 105 հազ. ընտանիքների միջեւ, յորաքանչյուր ընտանիքին` միջինը 37 հազ. դրամ:



























