Երեւանում, դեկտեմբերի 28-ին, հրդեհ է բռնկվել Արամ Խաչատրյանի փողոցի թիվ 18 շենքի 84-րդ բնակարանի պատշգամբում (4-րդ հարկ):
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության օպերատիվ խումբը, ավտոսանդուղքը, ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.07-ին, մարվել`16.11-ին:
Ամբողջությամբ այրվել է հյուրասենյակը` 36 քմ մակերեսով եւ գույքը:




























