Դեկտեմբերի 28-ին`ժամը 11.15-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երեւան քաղաքի Բագրատունյաց փողոցի թիվ 22 շենքի 29-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում հեռախոսի եւ դռան զանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Մինչեւ ոստիկանության աշխատակիցների դեպքի վայր հասնելը ազգականները պատշգամբով մուտք են գործել բնակարան, որտեղ հայտնաբերվել է 51-ամյա Անժելա Դալլաքյանը` անգիտակից վիճակում:




























