Հայաստանի կառավարությունն այսօր` դեկտեմբերի 29-ին հաստատեց հարկային օրենսդրության վերանայման 2012-14 թվականների միջոցառումների ծրագիրը:
Դրանով առաջարկվում է, մասնավորապես, դիտարկել Համահայկական բանկի հարկային «արձակուրդը» վերացնելու նպատակահարմարությունը: Նշենք, որ Համահայկական բանկը պաշտոնապես բացվել է 2011 թ. սեպտեմբերին: Այն հիմնադրվել է որպես բաց բաժնետիրական ընկերություն` 30 մլրդ դրամ կանոնադրական կապիտալով: Նպատակն է`միջազգային ֆինանսական կազմակերպություններից եւ այլ մասնավոր աղբյուրներից հավաքագրել երկարաժամկետ ֆինանսական ռեսուրսներ` Հայաստանի Հանրապետությունում գրանցված եւ գործող մրցունակ արտադրական ձեռնարկություններին երկարաժամկետ ֆինանսավորում ապահովելու համար:
Ըստ «Համահայկական բանկի մասին» օրենքի` բանկն օգտվում է հարկային արտոնություններից, ազատված է գրանցման եւ լիցենզավորման պետական տուրքից:




























