«Հայռուսգազարդ» ընկերության կողմից բնական գազ ներկրելու լիցենզիայի ժամկետը երկարաձգվեց մինչեւ 2015 թ. հունվարի 1-ը: Նման որոշում է ընդունել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեկտեմբերի 28-ի նիստում:
Հանձնաժողովի որոշման հիմքում «Հայռուսգազարդի» եւ ռուսական «Գազպրոմ Էքսպորտ» ընկերության միջեւ 2008 թ սեպտեմբերին կնքված պայմանագիրն է` բնական գազի մատակարարման մասին:
Նշենք, որ «Հայռուսգազարդը» սկսած 2002 թ. լիցենզիա է ստանում բնական գազի ներկրման վերաբերյալ, որի գործունեության ժամկետը պարբերաբար երկարացվում է:




























