Այսօր` դեկտեմբերի 29-ին, ժամը 13:20-ին, Շիրակից տեղեկություն է ստացվել, որ Գյումրիի Գարեգին Նժդեհի թիվ 7 հասցեում` հանրակացարանի թիվ 2 մասնաշենքում, 65-րդ սենյակի բնակիչը` Մանիկ Իսկանդարովան չի արձագանքում դռան թակոցներին:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են սենյակի դուռը, հայտնաբերել 82-ամյա Մ. Իսկանդարովայի դին եւ հանձնել ոստիկանության աշխատակիցներին:




























