Դեկտեմբերի 28-ին ՀՀ Կենտրոնական բանկը գրանցել է «Յունիբանկի»  «Լոռի» մարզային նոր մասնաճյուղը:  Նորաբաց մասնաճյուղի հասցեն է` ք.Վանաձոր, Գ.Լուսավորիչի 38/1:

«Լոռի» մասնաճյուղը «Յունիբանկի» թվով 39-րդ, իսկ Վանաձոր քաղաքում` 2-րդ մասնաճյուղն է: Ներկայումս բանկն ունի 18 մասնաճյուղ Երևանում եւ 21-ը  մարզերում եւ ԼՂՀ-ում: Մոսկվայում գործում է «Յունիբանկի» ներկայացուցչությունը:

«Լոռի» մասնաճյուղը կիրականացնի ֆիզիկական եւ իրավաբանական անձանց համալիր բանկային սպասարկում` կընդունի ավանդներ, կտրամադրի սպառողական եւ բիզնես վարկեր, բանկային քարտեր, կիրականացնի UNISTREAM դրամական փոխանցումներ, հաշվարկադրամարկղային սպասարկում, կոմունալ վճարումների ընդունում և այլն: 

Սպասարկման կետերի քանակով Յունիբանկը ՀՀ բանկերի առաջին հնգյակում է:  Սպասարկման նոր կետեր բացելով` «Յունիբանկը» առանձնահատուկ ուշադրություն է դարձնում որակյալ եւ արագ սպասարկման ապահովմանը` ձտելով բանկային ծառայությունները   տրամադրել հաճախորդից «մեք քայլ» հեռավորության վրա: